ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից կաշառված Լուկա Վոլոնտեի շուրջ սկանդալը թափ է հավաքում

РадиоАзадлыг

Եվրոպայի խորհրդի խրհրդարանական վեհաժողովում կոռուպցիոն սկանդալը շարունակում է թափ հավաքել։ Այս անգամ ԵԽԽՎ-ում իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի՝ Ադրբեջանից գումարներ ստանալու կոռուպցիոն սկանդալին է անդրադարձել POLITICO.eu-ն, հայտնում է Panorama-ն:
Ինչպես գրում է կայքը, փողերի լվացման  սկանդալն արատավորում է Եվրոպայում մարդու իրավունքների ամենապատկառելի իրավապաշտպան կազմակերպությանը՝ ստվերային դրամական փոխանցումների, ձայների դիմաց կանխիկ գումաներ ստանալու և բռնապետական ռեժիմի բարենպասատ լուսաբանում գնելու պնդումներով։

Իտալիայի իշխանությունները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը՝ հարցաքննելու Վոլոնտեին փողերի լվացման գործով, բայց ոչ կոռուպցիայի։

Նշվում է, որ Միլանի դատավորը վերջերս որոշել է հարցաքննել Լուկա Վոլոնտեին՝ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի նախկին ղեկավարին ու Իտալիայի նախկին պատգամավորին՝ փողերի լվացման գործով։ Դատարանի պաշտոնյան նախորդ շաբաթ ասել է, որ Միլանի դատախազությունը «գրեթե վստահ» է, որ բողոք է ներկայացնելու, քանի որ կոռուպցիան ներառված չէ մեղադրանքների մեջ։

Վոլոնտեն POLITICO-ին ասել է, որ սպասում է փողերի լվացման հետ կապված դատավարությանը «վստահությամբ», սակայն հրաժարվել է պատասխանել այլ հարցերի։

POLITICO-ն գրում է, որ իր կողմից ձեռք բերված զեկույցներում դատախազությունը պնդում է, որ Ադրբեջանը Վոլոնտեին վճարել է 2,4մլն եվրո՝ ԵԽԽՎ-ում «պետության դիրքորոշումը պաշտպանելու համար», կառույց, որը  նաև խթանում է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը։

Դատական նիստը, որը  նախատեսված է ապրիլին, հավանական է, որ նորովի ուշադրություն կհրավիրի կոռուպցիայի, կաշառակերության վրա այն կազմակերպությունում, որը երկար ժամանակ ձգտել է ստեղծել առավել լավ կառավարման պրակտիկա այնպիսի երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է։

Կայքը գրում է, որ կոռուպցիայի այս մեղադրանքներն արատավորել են Ստրասբուրգում հիմնված Եվրոպայի խորհուրդը, կառույց, որի հիմնադիրներն են եղել Ուինսթոն Չերչիլն ու Կոնրադ Ադենաուերը։

Կայքն անդրադառնում է «Եվրոպական կայություն նախաձեռնության» կողմից հրապարակած «Խավիարային դիվանագիտություն» զեկույցներին։ Նշվում է, որ մարդու իրավունքների ու հակակոռուպցիոն խմբերի, ինչպիսիք են Amnesty International-ն ուTransparency International-ը, կոչ են արել անկախ հետաքննություն իրականացնել Ադրբեջանի կողմից կասկածելի գումարներով որոշումների վրա ազդելու հարցում։

POLITICO-ի ձեռք բերած տեղեկություններով, 2013թ․-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել էր գերմանացի պատգամավոր, սոցիալիսների խմբի անդամ Քրիստոֆ Շտրասերը։

Ըստ քննիչների, Ադրբեջանի իշխանությունները Վոլոնտեին հանձնարարել են ձայներ բերել իր խմբում հօգուտ Ադրբեջանի։ Նշվում է, որ Վոլոնտեն նաև ստացել է ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտի աջակցությունը՝ պառակտել սոցիալիստների խմբին ու տապալել զեկույցը։ Զեկույցն ի վերջո մերժվում է 125 դեմ, 79 կողմ ձայներով։

Ագրամունտի մամլո խոսնակը ժխտել է մեղադրանքներն ու քվեարկությունն անվանել «նորմալ խորհրդարանական գործունեություն»։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ այս ձմեռային նստաշրջանում խորհրդարանականների կողմից կոռուպցիայի մեջ ներգրավվելու հարցը ամենաքննարկվողն էր։ Նստաշրջանում ընդունվեց հայտարարություն, որը կոչ է անում ԵԽԽՎ-ին բացահայտել կոռումպացված պատգամավորներին՝ ստեղծելով հետաքննող մարմին, ինչպես նաև խստացնել  վեհաժողովի վարքագծի կանոները։ Այս ուղղությամբ կատարվող աշխատանքները  նախատեսվում է քննարկել արդեն գարնանային նստաշրջանում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: