ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ դատը Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ դատական հայցով մտնում է իրավական դաշտ

Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ դատական հայցով Հայ դատը մտնում է իրավական դաշտ: Կիլիկիայի կաթողիկոսարանի պաշտոնաթերթ «Հասկ»-ին տված հարցազրույցում Սիսի կաթողիկոսարանի պահանջով հայ դատի իրավական թղթածրարի նախապատրաստման հանձնախմբի անդամ Նորա Պայրագտարյան-Գապագյանը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իրավական դաշտ մտնելու և հողային պահանջ ներկայացնելու առաջին քայլն արել է և անհրաժեշտ է շարունակել այդ ուղին:

«2016 թվականի դեկտեմբերի 6-ին Սիսի կաթողիկոսարանի պահանջով թղթածրարը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իրավական թղթածրարը կազմվել է փաստաբանների խմբի կողմից: Թղթածրարում նշված է, որ Սիսի կաթողիկոսությունը կաթողիկոսական նստավայր է և մեծ նշանակություն ուներ Կիլիկայի հայության համար: 1915 թվականին հայերը ցեղասպանության հետևանքով հեռացվել են իրենց կալվածքներից: Կիլիկիայի կաթողիկոսությունն այդ կալվածքի օրինական իրավատերն է: Այսպես կոչված «Լքված կալվածքների» օրենքները հնարել են թուրքերը անհատական կալվածքների բռնագրավումն օրինականացնելու համար: Կալվածքների օրինականացման թուրքական օրենքները հակադրվում են միջազգային օրենքներին ու սկզբունքներին: Միջազգային օրենքների վրա հիմնվելով` կաթողիկոսությունն իրավունք ունի այդ հողատարածքն օգտագործելու ,ինչպես նաեւ՝ պահանջելու դրա վերադարձը»,-ասել է հանձնախմբի անդամն` ընդգծելով, որ Կիլիկիո կաթողիկոսության հայցն ունի մեկ հստակ պահանջ` վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի կալվածքն իր իրավական սեփականատիրոջը` Կիլիկիո կաթողիկոսարանին: Նրա խոսքով, այժմ փաստաբանական խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից սպասում է հարցի բուն քննարկմանը: Փաստաբանները մեծ աշխատանք են կատարել, շուրջ հազար էջից բաղկացած փաթեթում հարկ եղած բոլոր հիմնավորումները ներկայացվել են: «100 տարի անց Թուրքիայի Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը մեծ մարտահրավեր էր: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իրավական դաշտ մտնելու և հողային պահանջ ներկայացնելու առաջին քայլն արել է: Հարկ է շարունակել այս ուղին: Պետք չէ անտեսել պետական ուղիներով ևս իրավական դաշտ մտնելու տարբերակը: Հայաստանի Հանրապետության համար բացվում է հարցի իրավական հետապնդման հնարավորություն»,-հավելել է նա: Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին: Դեկտեմբերի 6-ին թղթածրարը ներկայացվել է դատարան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: