ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 4 դաշինք և 5 կուսակցություն

Ապրիլին նախատեսված Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն:

Մասնավորապես, ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել հետեւյալ կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ»,  «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել հետևյալ դաշինքները՝ «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀԱԿ-ՀԺԿ դաշինք և «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինք:

Նշենք, որ այսօր փաստաթղթերը ներկայացնելու վերջին օրն էր: Առաջիկա 10 օրում ԿԸՀ-ն պետք է ստուգի ներկայացված փաստաթղթերը և գրանցի քաղաքական ուժերին:

Քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին և կտևի մինչեւ մարտի 31-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: