ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլի 23-ին Նյու Յորքում հազարավոր մարդիկ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

storify.com

Ապրիլի 23-ին հազարավոր մարդիկ կհավաքվեն Նյու Յորքի Թայմս սքվեր հրապարակում` հարգելու համար անմեղ զոհերի հիշատակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը:

Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ ապրիլին, որը Ցեղասպանությունների մասին իրազեկման ամիս է հայտարարված, կհարգեն նաև Հոլոքոսթի զոհերի, ինչպես նաև նորագույն պատմության այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը, գրում է The Armenian Weekly-ին:

Միջոցառումը բաց է լինելու, ցանկացած մարդ կարող է միանալ և իր հարգանքի տուրքը տալ 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին, որոնք սպանվել են 1915-ին Օսմանյան կայսրությունում:

Ելույթներով հանդես կգան հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և հումանիստներ: 2017-ի միջոցառման թեման է` «Թուրքիան պատասխանատու է Ցեղասպանության համար. Անհերքելիի ժխտումը հանցագործություն է»:

Ամեն տարի ապրիլին մոլորակի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոց` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: