ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենաաղտոտված օդն ունեցող 10 եվրոպական քաղաքներից 8-ը Թուրքիայում են

Mike Hewitt/Getty Images

Թուրքիայի ութ քաղաքները տեղ են գտել ամենաաղտոտված օդն ունեցող եվրոպական երկրների տասնյակում: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» 2016թ. եվրոպական երկրներում օդի աղտոտվածության վերաբերյալ զեկույց է հրապարակել, փոխանցում է Ermanihaber-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաաղտոտված օդ ունեցող եվրոպական երկիրը Մակեդոնիայի Տետովո քաղաքն է, որտեղ 1խմ. օդում պարունակվում են 81 միկրոգրամ վնասակար արտանետումներ:

Այս ցանկում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Թուրքիայի Բաթման և Հաքքարի քաղաքները, որտեղ օդի աղտոտվածությունը կազմում է 67 միկրոգրամ /խմ: Հինգերորդ հորիզոնականում Բոսնիա և Հերցոգովինայի Թուզլա քաղաքն է (65մկգր/խմ):

Ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների տասնյակում տեղ են գտել նաև Թուրքիայի Գազիանթեփ (66 մկգր./խմ), Սիիրթ (61 մկգր/խմ), Աֆիոն (60մկգր/խմ), Քարաման (57մկգր/խմ), Իգդիր (54մկգր/խմ) և Սպարտա (52մկգր/խմ) քաղաքները: 

Նշենք, որ 1 խորանարդ մետր օդում 10 միկրոգրամ վնասակար արտանետումների առկայությունը չափազանց վտանգավոր է առողջության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: