ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնն աչքի է ընկնում ո՛չ աջ, ո՛չ ձախ հայացքներով. ՏԵՂԵԿԱՆՔ

Jacky Naegelen / Reuters

Ֆրանսիայի նախագահի թեկնածու աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը ֆրանսիացի ընտրողների կողմնորոշված չլինելու հաշվին ամրապնդում է իր դիրքերը նախընտրական քարոզարշավում, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Ըստ Cevipof քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից արված սոցիալական հարցման արդյունքների՝ Լե Պենի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 26 տոկոսը:

Միևնույն ժամանակ, հարցվածների մեծ մասը կարծում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի էկոնոմիկայի նախկին նախարար էմանուել Մակրոնը, ով հարցումների համաձայն այժմ երկրորդ հորիզոնականում է: Առաջադիմական «Առաջ» շարժման ղեկավարն իր քաղաքական ուժը բնութագրում է որպես ո՛չ աջ, ո՛չ ձախ, և ամենայն հավանականությամբ հենց սրանով էլ գրավում է ընտրածանգվածին:

Ներքին քաղաքականություն

Էմանուել Մակրոնը ներքին քաղաքականությունում շեշտը դնում է հասարակության՝ աջերի և ձախերի երկփեղկվածության թուլացման վրա: Եվրոպայում վերջի շրջանում տեղի ունեցող ահաբեկչությունների ֆոնին Մակրոնի հայտարարությունները ոստիկանության և պաշտպանական համակարգի ուժեղացման մասին ողջունվում են քաղաքացիների մեծ մասի կողմից: Նա խոստանում է ավելացնել ռազմական բյուջեն և ուժայինների թվաքանակը, ինչպես նաև Գերմանիայի հետ ստեղծել համատեղ պաշտպանական համակարգ, որպեսզի Փարիզն այդ հարցում կախվածություն չունենա ՆԱՏՕ-ից կամ ԱՄՆ-ից: Միևնույն ժամանակ, ի տարբերություն իր գլխավոր մրցակից Լե Պենի, Մակրոնը մտադիր չէ երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից:

Ներգաղթ

Չնայած այս խնդրի մասին Մակրոնը դեռևս մանրամասն չի ներկայացրել իր մոտեցումը, նա միանշանակ չի հետևելու ԱՄՆ-ի նախագահ Թրամփի օրինակին՝ երկրի միգրանտների և մասնավորապես մուսուլմանների մուտքն արգելելով: Այս կապակցությամբ իր թվիթերյան էջում թեկնածուն գրել էր, որ աջակցում է բոլոր նրանց, ովքեր փախչում են պատերազմներից և ակտիվ ռազմական գործողություններից: Նա նաև աջակցություն է հայտնել ԵՄ միգրացիոն քաղաքականությանը:

Եվրամիություն

Մակրոնն ընդգծված եվրոպամետ թեկնածու է: Նա հանդես է գալիս ԵՄ դիրքերն ուժեղացնելու դիրքերից: Այսպես, Մակրոնը խոստանում է կոշտ դիրքորոշում որդեգրել Brexit-ի շուրջ բանակցությունների ժամանակ: «Ես շատ կոշտ բանակցող կլինեմ, քանի որ մենք պետք է պահպանենք մնացած Եվրամիությունը», - հայտարարել է Մակրոնը:

Ռուսաստան

Չնայած էկոնոմիկայի նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ Մակրոնը հանդես էր գալիս Ռուսաստանի դեմ սահմանված պաժամիջոցները չեղարկու կոչերով, սակայն այժմ նրան դժվար է անվանել ռուսամետ թեկնածու: Այսպես, Մակրոնի թիմը Ռուսաստանին մեղադրել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին միջամտելու, ինչպես նաև Մակրոնի մասին ռուսական խոշոր լրատվամիջոցներում կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:

«Որպես հաստատակամ եվրոպամետ՝ նա դարձել է Ռուսաստանի թիրախը, քանի որ ցանկանում է ավելի ուժեղ միավորել Եվրոպան, որն առանցքային դերակատարում կունենա միջազգային հարաբերություններում», - հայտարարել է Մակրոնի կուսակցության ղեկավար Ռիչարդ Ֆերանդը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը հազարավոր կիբերհարձակումների է ենթարկվում՝ այդ թվում նաև Ռուսաստանում գտնվող համակարգչային համակարգերի կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: