ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը ցանկանում է թուլացնել Թուրքիան.The Economist

Экономика от Пророка

Ռուս-թուրքական մերձեցման արագությունն  ու մասշտաբները «սարսափեցնող» են: Այս մասին գրում է բրիտանական «The Economist» ամսագիրը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Yeni Akit»-ին թուրքական կայքին «Ռուս-թուրքական մերձեցումը կարող է վնասակար լինել» վերնագրով հոդվածում վերլուծաբանը նախ հիշեցրել է երկու երկրների միջև առկա պատմական հակասությունների ու պայքարի, ինչպես նաև՝ դեռ ոչ այնքան վաղ անցյալում առկա խնդիրների մասին: Խոսքը մասնավորապես 2015թ. նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածության, փոխադարձ մեղադրանքների ու կիրառված պատժամիջոցների մասին է:

Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած այս ամենին՝ ռուս-թուրքական հարաբերությունները հանկարծ սկսեցին արագորեն կարգավորվել, իսկ համագործակցությունն՝ էլ ավելի ընդլայնվել: Հիշեցվում է, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի, ինչը 5 անգամ ավել է նախկին ցուցանիշից:

«Մինչ ամերիկացի և եվրոպացի դիվանագետները կողքից դիտում են՝ դեկտեմբերին զինադադար ձեռք բերվեց Հալեպում, որտեղ ընթացող պատերազմում ներգրավված են երկու կողմն էլ: Իսկ հաջորդ ամսվա համար նախատեսվեց դադարեցնել ռազմական գործողությունները ողջ Սիրիայում:

Այն շրջանում, երբ հակամարտությունը հասել էր իր գագաթնակետին, Պուտինն ու Էրդողանը փոխադարձաբար մեղադրում էին միմյանց՝ «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ: Իսկ հիմա երկու տիրակալները Սիրիայիում  համատեղ օդային հարվածներ են հասցնում ԻՊ-ին»,- ասվում է հոդվածում:

Բրիտանական թերթն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ անգամ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը թուրք ոստիկանի կողմից չկարողացավ խաթարել երկկողմ  կարգավորվող  հարաբերությունները:

«The Economist»-ը «սարսափեցնող» է համարում ռուս-թուրքական մերձեցման արագությունն  ու մասշտաբները:

«Սակայն այս երկու հզոր մարդիկ տարբեր ու միմյանց հակասող ակնկալիքներ ունեն: Էրդողանն հւոյս ունի, որ Պուտինի հետ իր հարաբերությունները կստիպեն Արևմուտքի իր դաշնակիցներին՝ գնալ զիջումների, իսկ Պուտինը ցանկանում է թուլացնել Թուրքիան, որին համարրում է ՆԱՏՕ-ի ամենաթույլ օղակը: Երկուսից մեկին հիասթափություն է սպասվում», - եզրափակում է հոդվածագիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: