ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում բացվել է թուրք հայտնի նկարչի ցուցադրությունը՝ նվիրված հայուհի քանդակագործին

Akunq.net

Թուրքիայում Իզմիրի ֆոլկլորային արվեստի թանգարանում բացվել է 20-րդ դարի ամենահայտնի թուրք նկարիչներից և պոետներից մեկի՝ Բեդրի Ռահմի Էյուբօղլուի ցուցադրությունը, ում լավագույն աշխատանքները նվիրված են հայուհի Մարի Գերեկմեզյանին։

«Ցուցադրությանը ներկայացվել է մի քանի նկար «Իմ թթենի» շարքից (Էյուբօղլուի նույնանուն բանաստեղծությունը): Դրանք նկարչի սիրեցյալի՝ Մարի Գերեկմեզյանի դիմանկարներն են, որը համարվում է Թուրքիայի առաջին կին քանդակագործներից մեկը»,- գրում է Hurriyet Daily-ն:

Պարբերականը նաև պատմում է Էյուբօղլուի և Գերեկմեզյանի սիրո պատմությունը՝ նշելով, որ «Իմ թթենի» բանաստեղծությունը, որը գրվել է 1947թ. հայուհու մահից 1 տարի անց, նվիրված է թուրք գրողի մուսային։

«Իմ թթենի» բանաստեղծությունը համարվում է թուրքական ժամանակակից պոեզիայի ամենագեղեցիկ բանաստեղծությունը, որն անգիր է սովորել Թուրքիայում մի քանի սերունդ, գրում է 168.am-ը, փոխանցում է Akunq.net-ը` հղում կատարելով «Հայերն այսօր»-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: