ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Արոնյանի երրորդ ոչ-ոքին ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ում

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շարժայում ընթացող շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երրորդ տուրում նույնպես կես միավոր վաստակեց: Այս անգամ նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկն էրհաղորդում է Armnoc.am-ը:

Ոչ-ոքի ավարտվեցին նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Շախրիյար Մամեդյարով, Մայքլ Ադամս-Պավել Էլյանով, Դին Լիրեն-Ջոն Լյուդվիգ Համմեր, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս-Յան Նեպոմնյաշչի, Հոու Յիֆան-Դմիտրի Յակովենկո, Ալեքսանդր Ռյազանցու-Լի Չաո, Եվգենի Տոմաշևսկի-Սալեհ Սալեմ պարտիաները:

Տուրի միակ հաղթանակը գրանցվեց Հիկարու Նակամուրա-Ռիչարդ Ռապպորտ դիմակայությունում, որտեղ առավելությունը ամերիկացի Նակամուրայի կողմն էր:

Միանձնյա առաջատարը Վաշյե-Լագրավն է (2,5 միավոր): Երկու միավորով նրան հետևում են Ադամսը, Մամեդյարովը և Նակամուրան:

Հայ շախմատիստը 1,5 միավորով եզրափակում է տասնյակը:

Այսօր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղալու է ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: