ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե ընտրություններին ընդառաջ Ադրբեջանը պատերազմ հրահրի, քարտեզի երեսից այս անգամ կջնջվի. Բալասանյան

Mediamax.am

Արցախի հերոս, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կարծում է, որ Հայաստանի ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Ադրբեջանը կարող է սադրանքների դիմել, բայց եթե պատերազմ հրահրի, քարտեզի երեսից այս անգամ կջնջվի։ Այս մասին նա նշել է tert.am-ի հետ զրույցում:

 «Թշնամաբար չեմ վերաբերում Ադրբեջանում բնակվող բնակչությանը, բայց թշնամաբար եմ վերաբերում Ադրբեջանի իշխանություններին։ Մի փաստ կարող եմ ֆիքսել. վերջերս, երբ Աղդամի ուղղությամբ սկսեցին թնդանոթներով կրակել, ես անձամբ ականատես եմ եղել, որ թնդանոթից մոտավորապես 300 մետր առաջ և մոտավորապես 250 մետր ձախ Ադրբեջանի գյուղացիները կարտոֆիլ էին ցանում, իսկ Ադրբեջանի ԶՈւ-ն թնդանոթով մեր դիրքերին է կրակում։ Ի՞նչ իշխանությունների մասին է խոսքը, երբ սեփական ժողովուրդը սահմանին աշխատում է, հանապազօրյա հացի խնդիր ունի, բայց ինքը կրակում է։ Մենք միշտ զուսպ ենք մնում, կարող ենք թնդանոթը ոչնչացնել, բայց խաղաղ բնակիչներին մոտ տարածքում է, միշտ զերծ ենք մնում։
Ճիշտ է, Ադրբեջանի իշխանությունները նենգ են և ստոր, և կարող են փորձել` առիթից օգտվելով, որ ապրիլի երկուսին ընտրություններ են լինելու, բայց, միանշանակ, մենք չենք պարտվելու, եթե Ադրբեջանը կրկին փորձի պատերազմ սկսել ՝ թող ականջին օղ անի պարտության մասին չենք խոսելու, Ադրբեջանը կջնջվի քարտեզի երեսից», - ասել է Բալասանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: