ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան բանակցում է ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցով

RT.com

Ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի խոսքով՝ Թուրքիան շարունակում է քննարկումներ անցկացնել Ռուսաստանի հետ` ռուսական «S-400» տեսակի հակաօդային պաշտպանական համակարգերի գնման թեմայով։

Ինչպես հաղորդում է Թուրքական «Haber.sol» լրատվական կայքը՝ հղում կատարելով «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը՝ վերջինս  շեշտել է, որ ներկա պահին կողմերը քննարկումներ և աշխատանքներ են իրականացնում ֆինանսական հարցերի շուրջ, փոխանցում է Ermenihaber-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան ՀՕՊ համակարգերի կարիքը վերացնելու համար, բանակցում է Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ նշել էր, որ Թուրքիան այդ հարցով բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև  տարբեր երկրների հետ: Ըստ նրա` Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետաքրքրությանը S-400-ների նկատմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: