ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիացի փախստականները Թուրքիայում ստիպված են լինում վաճառել իրենց ներքին օրգանները

Al Jazeera

Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները հաճախ ստիպված են լինում վաճառել իրենց ներքին օրգաններն, այդ երկրում որևէ կերպ գումար աշխատելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով:

Գերմանական ARD պետական հեռուստաընկերության կողմից պատրաստված  ռեպորտաժում խոսվում է այն մասին, որ  իրենց ներքին օրգանները վաճառել ցանկացող փախստականները գնորդներ են փնտրում համացանցում, փոխանցում է  Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.net» կայքին:  

Ռեպորտաժը պատրաստողները, համացանցում տեղադրված հայտարարություններից մեկի հետքերով գնալով, գտել են Ահմեթ անունով մի սիրիացի փախստականի: Նա պատմել է հետևյալը. «Ես թուրքերեն չգիտեմ, ծանոթներ չունեմ, աշխատանք չունեմ, տուն չունեմ: Երիկամս վաճառում եմ, քանի որ ունեցածս խնդիրները լուծելու համար փող գտնելու այլ տարբերակ չունեմ»:

Նշվում է, որ տեղական «շուկայում» օրգաններ կարելի է գտնել 6-11 հազար դոլարով, իսկ օրգանների պատվաստմամբ զբաղվող մարդիկ դրանք առաջարկում են 30 հազար դոլարի սահմաններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: