ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից ո՞ւմ կաջակցի հայկական համայնքը

Francois Durand/Getty Images Europe

Ֆրանսիայում 2017 թվականի գարնանը կկայանան նախագահական ընտրություններ: Եվ թերևս ամենակարևոր հարցերից մեկը, որը կորոշի հայկական համայնքի դիրքորոշումը կամ դիրքորոշումներն այս ընտրություններում, թեկնածուների վերաբերմունքն է հայերին և Հայաստանին առնչվող ամենակարևոր խնդիրներին։

Ընթացիկ քարոզարշավում Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը չնայած դեռևս հայերի կամ հայերին առնչվող հարցերի մասին որևէ հայտարարություն չի արել՝ իր տեսակետները հստակեցնելու համար: Սակայն իր քաղաքական գործունեության ընթացքում Լե Պենը պարբերաբար անդրադառձել է Հայկական հարցին: Հիշեցնենք, որ Լե Պենը 2015 թվականին Եվրախորհրդարանում Թուրքիային Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևը նախաձեռնողների թվում էր: Միևնույն ժամանակ, նա պարբերաբար հանդես է գալիս հակաթուրքական հայտարարություններով, սակայն ֆրանսահայ համայնքը բավականին զգուշավորությամբ է վերաբերվում նրան:

Նախորդ քարոզարշավի ժամանակ Լե Պենը հայտարարել էր. «Ինձ վրդովեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»: Նա դատապարտել էր այն ժամանակ գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին Հայկական հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Նա նաև անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին. «Ֆրանսիական խորհրդարանը գործ չունի միջամտելու հայ-թուրքական պատմությանը»: Ֆրանսահայ համայնքի համար ահազանգ է նաև այն հանգամանքը, որ Լե Պենը հանդես է գալիս երկրում ազգային փոքրամասնություններին՝ ֆրանսիական հասարակությանն ասիմիլացնելու կոչերով:

Առավել հայամետ դիրքորոշում ունի Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը: Նա հայամետ հայտարարություններ արեց հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Nouvelles d'Armеnie պարբերականը Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրների հետ կապված մի շարք հարցերով դիմել էր նրան: Մասնավորապես, հայկական պարբերականի հարցերից մեկը վերաբերել է ապրիլի 24-ը պաշտոնապես որպես ազգային հիշատակի օր ընդունելուն, մյուսը՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ հայ համայնքի տարած պայքարին Ֆրանսիայի իշխանությունների հնարավոր աջակցությանը։ Երկու հարցերի շուրջ էլ Ֆրանսուա Ֆիյոնը բավական դրական պատասխան է տվել, ինչպես նաև հանձն է առել Փարիզում հայկական հիշողության և քաղաքակրթության կենտրոն հիմնել։ Բացի այդ հարկ է նշել, որ Ֆիյոնի թիմում ընդգրկված են այնպիսի հայամետ գործիչներ, ինչպիսիք են Գի Տեսյեն, Անրի Նովելին, Վալերի Բուայեն:

Վերջին շրջանում իր հայամետ հայտարարություններով աչքի է ընկնում նաև Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Բենուա Ամոնը, ով ի դեպ, նախագահի միակ թեկնածուն էր, ով ընդունել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ ամենամյա ընթրիքի հրավերը (Ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ կուսակցությունների առաջնորդներից (Մարին Լը Պեն և Ժան Լյուկ Մելանշոն) բացի, հրավեր են ստացել նախագահի բոլոր թեկնածուները, բայց ներկայացել է միայն մեկը՝ սոցիալիստ Բենուա Ամոնը, Ֆիյոնը վերջին պահին մերժել էր հրավերը): Ամոնի հայամետ դիրքորոշման վերջին արտահայտումը եղավ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի արձանի պղծման քննադատությունը:

Ըստ հարցումների ընտրապայքարում առաջատար համարվող Մանուել Մակրոնի դիրքորոշումը հայերի հանդեպ դեռևս հստակ չէ: Հայտնի է, որ նախագահի թեկնածուն իր շուրջն ունի մեծ թվով հայասեր մարդիկ, օրինակ՝ Լիոնի քաղաքապետը՝ Ժերար Քոլլոնը։ Բացի այդ, Մակրոնը հետաքրքրություն է ցուցաբերել՝ հանդիպելու հայերին:

Ամեն դեպքում հարկ է ընդգծել, որ ընտրապայքարը նոր է սկսվել և դեռևս ոչ բոլոր թեկնածուների դիրքորոշումներն են հստակ հայկական համայնքին հուզող հարցերի շուրջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: