ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ՊՆ. ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների

Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 62 արկ, որից 10-ը հրանոթից, 52-ը ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ, որի մասին երեկ հայտարարել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը:  

Առաջնագծում իրադրությունը լիովին գտնվում է ՊԲ առաջապահ ուժերի վերահսկողության ներքո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: