ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք գործիչները քննադատում են Մեհրիբանին Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու Ալիևի որոշումը

Mediamax.am

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր, Թուրքիայի նոր սահմանադրության համահեղինակ Բուրհան Քուզուն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մեհրիբան Ալիևային երկրի փոխնախագահ նշանակելը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Bursadabugun.com» կայքին Քուզուն, նշել է, որ նախորդ տարի նախագահական համակարգի անցած Ադրբեջանում տեղի ունեցած այս սխալը չի կարող ապագայում կրկնվել նույն համակարգին ձգտող Թուրքիայում:

Ըստ Քուզուի` նման երևույթները կապված չեն համակարգի հետ, քանի որ այժմ էլ օրենքը թույլ է տալիս, որ Թուրքիայի վարչապետն իր կնոջը փոխվարչապետ նշանակի, սակայն Թուրքիայում դա չի արվում:

«Այդպիսի ազգակցական կառավարումները որևէ մոդելի համար ճիշտ չեն, էթիկապես էլ գեղեցիկ չեն: Սակայն ամեն համակարգ էլ դա թույլ է տալիս, եթե այդպես անող լինի: Ես սխալ եմ համարում կնոջը բերել փոխնախագահ դարձնելը: Սակայն  օրենքը դա չի արգելում: Այնպես որ այս օրինակը չի կարելի օգտագործել նախագահական համակարգի դեմ»:

Ադրբեջանի նախագահի տխրահռչակ նշանակումը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիայի` նախագահական համակարգին անցում կատարելուն դեմ արտահայտվող ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կողմից: ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը, մատնանշելով Ադրբեջանի առաջին տիկնոջ` երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակվելը, հայտարարել էր, որ նախագահական համակարգի անցնելու դեպքում Թուրքիային նմանատիպ ապագա է սպասվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: