ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայում ՀՀ դեսպան. Ադրբեջանի ռազմավարությունը հիմնված է մի մեծ ստի վրա, և եթե շարունակում ես այն կրկնել, մարդիկ ի վերջո հավատում են դրան

italy.mfa.am

Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նշել է, որ Ադրբեջանական քարոզչամեքենան մարդկանց զգացմունքների վրա է խաղում քարոզչության և ստի միջոցով: Այս մասին հաղորդում է News լրատվակայքը՝ հղվելով իտալական agenparl.com կայքին:

«Խոսելով Խոջալուի վայրագությունների մասին՝ Ադրբեջանի դեսպանը չի հիշատակում, որ Խոջալուի բնակիչները դարձել են Ադրբեջանի այդ տարիների իշխանությունների ներքին քրեական քաղաքականության և իշխանությունը զավթել ձգտող Ադրբեջանի Ազգային ճակատ ուլտրաազգայնական շարժման զոհերը»,- նշել է ՀՀ դեսպանը:

Դիվանագետի հաղորդմամբ՝  Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել են նախագահ Այազ Մութալիբովին տապալելու նպատակով: Այս մասին Վիկտորիա Բաղդասարյանի խոսքով, հայտնել է հենց ինքը՝ Այազ Մութալիբովը  իր հրաժարակնից մեկ ամիս հետո չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ հարցազրույցում:

Դեսպանի խոսքով՝ ցավոք, ադրբեջանական քարոզչամեքենայի նպատակը քարոզիչները նոր սերունդի մեջ հայերի նկատմամբ էլ ավելի շատ ատելություն սերմանելն է. «Նրանք նման սուտ տեղեկություններ են տարածում նաև Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և այլ վայրերում հայ ժողովրդի նկատմամբ իրենց իրագործած վայրագություններից ուշադրությունը շեղելու նպատակով»:

Նրա խոսքով՝ ադրբեջանական քարոզչությունը հետևյալ ռազմավարության վրա է հիմնված՝ «եթե խոշոր սուտ ես ասել և շարունակում ես այն կրկնել, մարդիկ ի վերջո դրան կհավատան»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: