ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանը հրահանգել է ազատել վարորդներին տույժերից

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը Կառավարության՝ փետրվարի 23-ի նիստին ներկայացրեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում  իրականացվող մի շարք քայլեր: Այս մասին հաղորդում է Politik լրատվակայքը:

Վարչապետի այն հարցին՝ թե  քաղաքացիների համար ի՞նչ է փոխվել, փոխոստիկանապետը նշեց, որ թեթևացվել է վարչական բեռը, դյուրացվել են բոլոր փողոցային երթևեկության կանոններն այնտեղ, որտեղ հնարավոր է դա իրականացնել, տրանսպորտային հոսքերն ենք ավելի հստակ վերահսկվում:

Վարչապետը փորձեց ճշտել. «Վարչական բեռը որ ասում եք՝ թեթևացնում եք, ի՞նչ նկատի ունեք»: Եղիազարյանը պարզաբանեց, որ նախկինում, երբ չվճարված տուգանքների վրա 50 տոկոս տույժ էր ավելացվում, հիմա այդ տույժի չափը նվազեցվում է երկու անգամ, այսինքն՝ դառնում է 25 տոկոս:

«Նվազեցնու՞մ ենք, թե՞՝ հանում»,- ճշտող հարց ուղղեց վարչապետը: կարեն Կարապետյանը հորդորեց տուգանքների տույժերը հանել, քանի որ նրա խոսքով՝   քաղաքացիներին դա է հետաքրքրում: Եղիազարյանը, ի վերջո, փաստաթղթում նկատեց, որ տույժերը հանվում են:

Կարեն Կարապետյանը ոստիկանությանը կոչ արեց բարեփոխումների մասին հնարավորինս իրազեկել քաղաքացիներին, որ հասկանան՝ ինչ է փոխվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: