ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում Հայաստանի և Թուրքիայի հրատարակիչները քննարկել են երկու երկրների միջև հրատարակչական առևտրին առնչվող հարցեր

Ermenihaber.am

Ստամբուլում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հրատարակիչների հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով թուրքական «Hürriyet» թերթի կայքին հանդիպումը կազմակերպվել է Թուրքիայի հրատարակիչների միության և «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին աջակցության նախագծի  շրջանակներում Թուրքիա մեկնած առաջատար հայ հրատարակիչների խումբը հանդիպել է Թուրքիայում գործող հրատարակիչների, հեղինակային իրավունքներով զբաղվող գործակալների, թարգմանիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

 «Անտարես» մեդիա հոլդինգի հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը նշել է, որ որպես դարավոր հարևաններ՝ հայերը և թուրքերը ուղղակի պարտավոր են միմյանց մասին իմանալ ամեն ինչ:

«Գրականությունը ոչ սահմաններ ունի, ոչ էլ` դարպասներ: Այս ծրագիրը մեզ կօգնի միմյանց ավելի լավ ճանաչել, միմյանց հարստացնել, մասնագիտական կապեր հաստատել և համատեղ առաջ շարժվել», - նշել է Մադոյանը:

Նա անդրադարձել է «Անտարես»-ի 25-ամյա պատմությանը, հրատարակություններին և թուրք գրականությունից հայ ընթերցողի համար թարգմանված երկերին:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պատմել է հրատարակչությունը խթանելու նպատակով հիմնված գրական հիմնադրամի և պետության ու այդ հիմնադրամի աջակցությամբ հայերենից դեպի այլ լեզուներ կատարվող գրական թարգմանությունների մասին:

Ելույթով հանդես են եկել նաև Հայաստանի գրականության ինստիտուտի տնօրեն Արքեմնիկ Նիկողոսյանը, «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչ Արթուր Մեսրոպյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից Շավարշ Կարապետյանը և «Արեգ» հրատարակչությունից Սամվել Գասպարյանը:

Հանդիպման 2-րդ կեսին ներկայացվել և քննարկվել են Թուրքիայում հայերեն հրատարակչությանը, հայկական դպրոցներում հայերենի դասավանդմանը, թուրքերեն- արևելահայերեն/արևմտահայերեն թարգմանիչ-մասնագետների պատրաստմանը, թարգմանչական և հրատարակչական գործում ծագող խնդիրներին և հնարավոր լուծումներին, երկու երկրների միջև հրատարակչական առևտրին և մշակութային կապերի միջոցով երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին առնչվող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: