ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանկ Էնգելը պատասխանել է Բաքվին. ես կշարունակեմ կանգնել Արցախի կողքին «անձրևի և արևի ժամանակ»

Yerkramas.org

Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը, ում նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախ այցելելու համար, դեռ չգիտի, թե ինչ է անելու: 
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ շուտով իր անելիքները պարզ կլինեն:  

«Ամեն դեպքում, ես պատրաստվում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ազատ Արցախում»,- ասաց նա: «Բանանային հանրապետության ավազակապետ ընտանիքը փորձում է ինձ սպառնալ՝ վիրավորելով իմ ինտելեկտը և իմ վճռականությունը: Ես կշարունակեմ կանգնել Արցախի կողքին «անձրևի և արևի ժամանակ»: Եվ, իհարկե, ես վերադառնալու եմ այնտեղ», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի երեք անդամների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ՝ Արցախում սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։  




 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: