ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Թանկյանը կոչ է արել սփյուռքահայերին միանալ իրեն ՀՀ ԱԺ ընտրություններին հետևելու համար

Հանրահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել հայազգի դերասաններին ու ակտիվիստներին միանալ իրեն՝ օգնելու համար ԱԺ ընտրություններում իր դիտորդական առաքելությանը:

«Հորդորում եմ աշխարհասփյուռ հայ դերասաններին ու ակտիվիստներին միանալ ինձ՝ օգնելով դիտորդական առաքելություն իրականացնել ապրիլի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ ապահովելու համար ընտրությունների թափանցիկությունը», -  գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա նաև կոչ է արել ստորագրել «Արդարադատություն Հայաստանում» պահանջագիրը, փոխանցում է panarmenian.net-ը:

Ուղերձի տակ իրենց ստորագրություններն են դրել ինքը Թանկյանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և արվեստի այլ հայտնի հայազգի գործիչներ:

Ուղերձը կազմվել է սեպտեմբերի 21-ին՝ դրական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի ժողովրդին աջակցելու հորդորով: Փաստաթուղթը ստորագրել են այնպիսի հայտնի հայազգի գործիչներ, ինչպիսիք են ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, Reddit ընկերության ղեկավար Ալեքսիս Օհանյանը, ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը և այլոք: Ուղերձը մինչ օրս ստորագրել է 4792 մարդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: