ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում դասախոսների հանդեպ հալածանքները հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին

Armenianweekly.com

Թուրքիայում հերթական աղետն է սկսվել՝ երկրի համալսարաններում զտումներ են իրականացնում պրոֆեսորական կազմում։ Այս մասին գրում է լրագրող Ուզայ Բյուլութը Armenian Weekly–ում տպագրված հոդվածում։

BIA news–ի հաղորդմամբ՝ Թուրքիայում արտակարգ դրության ընթացքում ընդունված հինգ դեկրետների համաձայն՝ 4811 գիտնականներ են հեռացվել 112 համալսարաններից, ընդ որում, 15 համալսարան էլ փակվել է։

Այդպիսի համալսարաններից մեկն էլ, որտեղից հայ դասախոսներն ու ուսանողները ժամանակին հեռացվել կամ նույնիսկ ձերբակալվել են, Ֆըրաթ համալսարանն է Էլազըղում` Խարբերդում:

«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքի հեղինակ Մեթյու Կարանյանի խոսքով,  որոշ գիտնականներ համարում են, որ Խարբերդը հայ ժողովրդի օրրանն է եղել:

Գրող Ռոբերտ Արամ Կալուզդյանը, որի հայրը Խարբերդի Թադեմ գյուղից է, գրում է, գյուղը պարբերաբար բնակեցվել է հայերով 1920-ականների սկզբից: Նրա խոսքով՝ հայերի համար կրթություն ստանալը հեշտ չէ, քանի որ նրանք պարբերաբար հալածվում էին օսմանյան ռեժիմի կողմից:  

«Հորս պատանեկությունն անցել է սարսափների մեջ՝ փախուստ, կոտորած, կողոպուտ ու ավերածություններ: 20-րդ դարի սկզբին ապրող մարդու համար Օսմանյան կայսրությունում հայ լինելը նշանակում էր ականատես լինել հարազատների սպանություններին ու կոտորածներին», - գրում է Կալուզդյանն՝ ավելացնելով, որ գրեթե յուրաքանչյուր հայ ծանր գին էր վճարում:   

Նրա խոսքով, դեռ 1891-ին ամերիկյան Պորթլենդ քաղաքում հայ ներգաղթյալները ստեղծել էին Թադեմի լուսավորչական ու կրթական միություն: Իսկ տեղի դպրոցի գրադարանում շատ հայերեն գրքեր կային։ Սակայն Ցեղասպանության ժամանակ ավերվել էին դպրոցը, եկեղեցին, գրադարանը։

«Թուրքիայի շատ բնակիչներ հիմա ցնցված են գործող կառավարության ճնշումներից գիտնականների ու մանկավարժների հանդեպ։ Բայց առաջինն այդ հանցագործությունը Հայոց ցեղասպանության ժամանակ է գործվել»,- գրում է հոդվածագիրը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: