ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքական հայացքների համար եվրապատգամավորների միջազգային հետախուզումը բացառվում է. ՀՀ գլխավոր դատախազություն

Hayacq.com

ՀՀ գլխավոր դատախազությունն, անդրադառնալով լրատվամիջոցներում Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության հիման վրա տեղ գտած հրապարակումներին՝  պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում և միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է.

«Հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված է էթնիկ պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու համար հանձնելու անթույլատրելիությունը: Նույն հիմքերով բացառվում է նաև անձանց միջազգային հետախուզումը: Այդ մասին ուղղակի արձանագրված է նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) Կանոնադրության 3-րդ հոդվածում, որի համաձայն՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջոցներ են ձեռնարկվել  Ադրբեջանի Հանրապետության կողմից նմանատիպ գործերով (մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318 հոդվածով հարուցված քրեական գործերով) անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալիս  դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու նպատակով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը իրազեկելու ուղղությամբ՝ այդ գործերով քրեական հետապնդումների քաղաքական, էթնիկ բնույթի մանրամասն պարզաբանմամբ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: