ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն վերանայում է հարաբերություններն Իրանի հետ՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի պատճառով

Իրանի բարձրաստիճան ռազմական հրամանատարներից մեկը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է արժանի պատասխան տալ, եթե ԱՄՆ-ն թերագնահատի Իրանի պաշտպանական հնարավորությունները, հայտնում է Middle East Observer –ը:

«Թշնամին չպետք է սխալվի իր գնահատականներում, այլապես կստանա ուժեղ ապտակ նման սխալ կատարելու դիմաց», - ասել է գեներալ Մոհամմադ Պակպուրը, այն բանից հետո, երբ Հեղափոխության պահապաններն ավարտել են եռօրյա զորավարժությունները հրթիռներով, հրետանիով, տանկերով և ուղղաթիռներով: Իսկ դրա մասին հայտարարվել էր Թրամփի այն զգուշացումից շաբաթներ անց, թե իբր ինքը «աչալուրջ հետևում է Թեհրանի հրթիռային մեկնարկին»:

Նախագահական լիազորությունների ստանձնումից հետո Թրամփը չհապաղեց կատարել իր նախընտրական խոստումը: ԱՄՆ-ն ընդլայնեց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ի պատասխան Թեհրանի կողմից նախաձեռնած հրթիռային փորձարկման: ԱՄՆ նոր նախագահը պատժամիջոցներ է սահմանել 25 անհատների ու ընկերությունների հանդեպ, ովքեր այս կամ այն կերպ կապված են Իրանի հրթիռային ծրագրի հետ կամ աջակցում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Սակայն, ՄԱԿ-ի բանաձևերը չեն արգելում Իրանին փորձարկել հրթիռները՝ միևնույն ժամանակ կոչ անելով խուսափել դրանից:

Թրամփը նաև ընդգրկել էր Իրանին այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվել էր: Ինչպես վերջերս Սպիտակ Տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը բացատրեց, Թրամփի որոշումն ուղղված չէր մահմեդականներին, այլ կոնկրետ երկրների դեմ էր:

Ինչևէ, Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականությունը գտնում է իր դրսևորումը նաև այն հայտարարություններում, որոնք արվել են այլ ամերիկացի պաշտոնյաների կողմից: Իհարկե, այս ամենը չէր կարող անդրադարձ չունենալ նաև Թեհրանի քաղաքականության վրա: «Մենք լավ չենք արձագանքում պարտադրանքին: Մենք լավ չենք արձագանքում նաև պատժամիջոցներին, բայց մենք շատ լավ ենք արձագանքում փոխադարձ հարգանքին: Մենք շատ լավ ենք արձագանքում ընդանուր սցենարներ մշակելու շուրջ պայմանավորվածություններին», - Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել էր այդ առնչությամբ, փոխանցում է bigstory-ն:

Իրանա-ամերիկյան հարաբերությունների այն առաջընթացը, որն արդյունք էր Օբամայի վարչակազմի դժվարին բանակցությունների, փաստացի արգելափակվեց ամերիկյան նոր վարչակազմի կողմից: Բացի այդ, այս հարցն ու դրա տարբեր դրսևորումները սկսեցին սպառնալ արդեն տարածաշրջանային կայունությանը:

Ամերիկյան քաղաքականությունն Իրանի նկատմամբ  պայմանավորված է ոչ միայն միջուկային գործարքի հետ կապված Թրամփի և մյուս Հանրապետականների դժգոհությամբ, այլև Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկությամբ:

Վերջերս, Վաշինգտոնի հարաբերություններն այդ հավատարիմ մերձավորարևելյան դաշնակիցների հետ բավականին վատացել են Օբամայի վարչակազմի՝ Իրանի հետ միջուկային գործարք կնքելու պատճառով: Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմը դա որևէ կերպ արդարացված որոշում չի համարում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: