ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օլանդը պատրաստվում է Թրամփին Փարիզի Դիսնեյլենդի հրավիրատոմս ուղարկել

tass.ru

TASS գործակալության փոխանցմամբ` Agence France-Presse-ը փոխանցում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, այցելելով Փարիզի Դիսնեյլենդ՝ ի պատիվ այգու ֆրանսիական մասնաճյուղի բացման 25-ամյակի, արձագանքել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հայտարարությանը: Վերջինս նշել էր, թե Փարիզն այլևս նախկինը չէ, և որ Ֆրանսիան վտանգավոր է զբոսաշրջիկների համար՝ պայմանավորված ընթացիկ ահաբեկչության սպառնալիքով: 

Ի պատասխան Թրամփին՝ Օլանդը հայտնել է, որ Ֆրանսիան ամենուր սիրում են: «Մեր երկիրը միշտ սիրել են նաև ամերիկացիները, կամ գոնե նրանց մեծ մասը: Գուցե ես նույնիսկ նրանցից մեկին Եվրոդիսնեյլենդի հատուկ հրավիրատոմս ուղարկեմ, որպեսզի նա հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում Ֆրանսիան»:

Agence France-Presse-ը Օլանդի այս հայտարարությունը մեկնաբանում է որպես Թրամփին՝ Ֆրանսիա հրավիրելու ուղղակի ակնարկ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: