ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարո Փայլան. Էրդողանը բավական շատ հանցանք է գործել

Asbarez.com

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին բավական շատ հանցանք են գործել:  Այս մասին  t24.com.tr կայքին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը, փոխանցում է Politinfo-ն:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը մահապատժի հետ կապված հայտարարություններով փորձում է Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հանելու հաշվարկներ անել։

«Վերջին երկու տարում և հատկապես հեղաշրջման փորձից հետո շատ մարդիկ են Թուրքիայում տուժվել։ Միայն ՄԻԵԴ–ի կողմից այդ հայցերով որոշումների արդյունքում պետությունը ստիպված է լինելու միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ վճարել։ Եվ այդ ամենի դեմն առնելու համար Էրդողանը մահապատիժ մտցնելը օրակագում է պահում որպեսզի Թուրքիան հանի ՄԻԵԴ–ից ու Եվրոպայի խորհրդից»,–ասել է Փայլանը՝ շեշտելով, որ դեպի ժողովրդավարություն շարժվող Թուրքիան գծերից դուրս է եկել։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: