ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Վոլինկինին

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը մարտի 1-ին ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում համատեղ նպատակային պաշարների պետական ռեզերվների կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական գիտահետազոտական բազային կենտրոնի ստեղծումը, արդյունաբերական անվտանգության բնագավառում համատեղ ծրագրերի մշակումը և համագործակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչությանը հոգեբանական օգնության տրամադրման գործընթացում: 

Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծեց, որ նշված ոլորտներում համագործակցության իրականացման արդյունավետ հարթակ է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որն ունի տարածաշրջանային նշանակություն և իրականացվող ծրագրերը մշակվելու են կենտրոնի հենքի վրա: 

Կենտրոնն իր կարողություններով միակն է տարածաշրջանում և հնարավորություն է տալիս արտակարգ իրավիճակներում ու ճգնաժամերի դեպքում մարդասիրական աջակցություն ցուցաբերել երրորդ երկրի: 

Կողմերը քննարկեցին նաև հնարավոր բազմավեկտոր համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում: 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: