ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը պակիստանյան արտադրության ռազմամթերք կգնի

Trend

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստան կատարած այցի ընթացքում փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել նախագահ Մեմնուն Հուսեյինի հետ, որի ժամանակ    քննարկվել են տարածաշրջանային  մի շարք խնդիրներ:

Ինչպես փոխանցում է թուրքական «Konhaber» լրատվական կայքը՝ հղում կատարելով ադրբեջանական պետական «AZERTAC» լրատվական գործակալությանը օրակարգային հարցերից է եղել մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության խնդիրը և Քաշմիր շրջանի հետ կապված պակիստանահնդկական հակամարտությունը, փոխանցում է Ermenihaber-ը:

Կողմերը վճռականություն են հայտնել նշյալ խնդիրների կարգավորման համար, ինչպես նաև այդ խնդիրներում նախկինում  միմյանց ցուցաբերած աջակցությունը շարունակելու հարցում:

Համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանին Պակիստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը վաճառելու շուրջ: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը: Ստորագրվել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: