ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանացի պատգամավորները պահանջում են արգելել Էրդողանի ու նրա մերձավորների մուտքը Գերմանիա

Politico Europe

Եվրահանձնաժողովն Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին, իսկ գերմանացի պաշտոնյաները պահանջել են արգելել Էրդողանի ու նրա մերձավորների մուտքը Գերմանիա՝ «Die Welt» գերմանական թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքին ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը «Die Welt»-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիան հավատարիմ մնա իրավական պետության սկզբունքներին: Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայում բազմաթիվ լրագրողների կալանավորմամբ և ահաբեկչության մասին օրենքի կամայական կիրառմամբ»:

Ձախակողմյան կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Սեվիմ Դաղդելենը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Էրդողանի և նրա մերձավորների նկատմամբ: Թուրքական արմատներ ունեցող գերմանացի պատգամավորը պահանջել է արգելել Թուրքիայի նախագահի ու կառավարության անդամների մուտքը Գերմանիա, ինչպես նաև առկախել ԵՄ անդամության համար Անկարայի հետ տարվող բանակցությունները:

Գերմանիայի «Սոցիալ-քրիստոնեական միություն կուսակցության» արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Հանս-Փեթեր Ուհլն էլ, անդրադառնալով Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Էրդողանի՝ Գերմանիա հնարավոր այցի մասին խոսակցություններին, ասել է. «Հատկապես Յուջելի դեպքից հետո հանրահավաք անցկացնելու նպատակով Էրդողանի Գերմանիա կատարելիք հնարավոր այցը չի կարող քննարկման թեմա դառնալ»:

Կանաչների կուսակցության համանախագահ Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էլ քննադատել է կանցլեր Անգելա Մերկելի մեղմ արձագանքը գերմանական թերթի թղթակցի վերաբերյալ:

Մերկելը ցավալի և հիասթափեցնող էր անվանել Յուջելի ձերբակալությունը` հույս հայտնելով, որ վերջինը կարճ ժամանակում ազատ կարձակվի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: