ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կավկազ-Փոթի լաստանավի նվազեցված սակագներով հայկական առաջին բեռները հասել են Երևան

Հարավկովկասյան երկաթուղով Երևան են բերվել նվազեցված սակագներով Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում փոխադրված հայկական առաջին բեռները: Երևանում գտնվող Կարմիր Բլուր երկաթուղային կայարան առաջինն է հասել «Սպեցմաշ» ընկերության գյուղատնտեսական տեխնիկան:

Այսպիսով, Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինում 2 հազար դոլարով:

«Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ և ակտիվ բանակցում ենք ռուսական և վրացական երկաթուղիների ներկայացուցիչների հետ: Օրերս մեզ հաջողվեց նվազեցնել հայկական բեռների համար Վրացական երկաթուղու սակագները միջինում 30%-ով (մոտ $500)», - ասում է «ՀԿԵ» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային ճանապարհային կենտրոնի պետ Դմիրի Գվոզդևը:

Նրա խոսքով, նման զեղչերը թույլ են տարիս գործարարներին օգտվել մրցակցային սակագներից Վերին Լարսին այլընտրանքային երթուղում և տնտեսել ժամանակն ու ֆինանսները:

Ինչպես տեղեկացրել է Գվոզդևը, ՀԿԵ-ի կողմից առաջարկվող երթուղին և սակագների նվազեցումը գործարարների մեծ ուշադրությանն են արժանացել և այժմ երկաթուղին բանակցություններ է վարում մոտ 200 հայկական և վրացական ընկերության հետ: Մասնագետի կանխատեսումներով, առաջարկվող երթուղու հարմարությունը, ճկուն սակագները և անկախությունը եղանակային պայմաններից թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը:

Երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերվերում է Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին: Բացի այն, որ լաստանավային բեռնափոխադրումները էապես էժանացել են ավտոմոբիլայինների հետ համեմատ: Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվում են կանոնավոր կերպով՝ համաձայն չվացուցակի:

2017-ի փետրվարի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնել էր Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագների իջեցման մասին՝ Հայաստանի ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումների ակտիվացման և երկաթուղային տրանսպորտի մրցակության մակարդակի բարձրացման նպատակով:

Զեղչերը տարբերակված են և հաստատվելու են տարբեր բեռների համար անհատապես: Բեռների որոշ տեսակների համար սակագները կիջնեն 80%-ով: Օրինակ, պեռլիտի մեկ վագոնի լաստանավային փոխադրման գինը կկազմի 1 հազար դոլար, իսկ հյութի կամ հանքային ջրի համար այն կկազմի 1,3 հազար դոլար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: