ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիներին կարելի է, իսկ հայերին՝ ո՞չ. հայ մարզիկի որակազրկման մասին

Ռուսաստանում հանդես եկող խառը մարտարվեստի հայազգի վարպետ Վարդան Ասատրյանը քաղաղաքական է համարում Fight Nights մարզական ընկերության կողմից իր հետ պայմանագրի խզումը: Այս մասին մարզիկը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում:

Fight Nights Global ռուսական մարզական ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը Ասատրյանի հետ վերջինիս կողմից Արցախի դրոշի ցուցադրությունից հետո: 

«Եթե այն ինչ ես արել եմ քաղաքական խտրականության և ազգայնականության նշաններ է պարունակում, ապա ինչպես բացատրել այն փաստը, որ Fight Nights 44 տուրնիրի ժամանակ ադրբեջանցի մարզիկ Աբբասովը և նրա ողջ թիմը կրում էին Խոջալուի մասին քաղաքական տեքստով հագուստ, ինչպես բացատրել ադրբեջանցի մարզիկի ղեկավարության գործողությունները, ով Fight Nights 53 տուրնիրի ժամանակ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական բնույթի հայտարարությունով, հնչեցրել է իր տեսակետը Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելության մասին Fight Nights-ի ռինգում, իր հայտարարությունում», - իր հայտարարությունում ընդգծել  է Ասատրյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: