ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշման կոշտացումն առավել քան տրամաբանական է. Կարեն Բեքարյան

PanArmenian

Բրյուսելյան վերջին այցի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտությանը նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձում նկատվում է հայկական կողմի դիրքորոշման որոշակի հստակեցում և նույնիսկ կոշտացում: Նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Հայաստանի դիրքորոշման կոշտացումն առավել քան տրամաբանական  է: Բանակցային գործընթացում իր պատկերացրած արդյունքը չստանալով՝ Ադրբեջանը փորձում է խնդիրը տեղափոխել պայմանական ասած դրա «շուրջ»: Մենք այդ քայլերը հստակ տեսնում ենք՝ միջազգային տարաբնույթ կառույցներում, որոնք չեն զբաղվում այդ կարգավորմամբ, այսինքն` նախաձեռնողա-հարձակվողական պայքար տարաբնույթ բանաձևեր անցկացնելու, տարաբնույթ գործընթացներ մտնելու և այլն: Չի՞ հասկանում, որ ապակառուցողական է` հստակ հասկանում է: Ադրբեջանը փորձում է ժամանակ առ ժամանակ այդ փորձերի ակտիվության և լրջության տարբեր մակարդակով՝ այդ թվում նաև քննադատելով համանախագահներին, հնարավորության դեպքում շեղել բանակցային ձևաչափը, փորձում է հնարավոր բոլոր ձևերով սրացնել իրավիճակը սահմանին՝ դրանով հրավիրելով ուշադրութուն, փորձելով տվյալ պահին դիվիդենտներ քաղել՝ սահմանին առավելություն ստեղծելու միջոցով, եթե հաջողվի: Բնականաբար, նման պարագայում ուղղակի դառնում է հրամայական, որ համարժեք կոշտացումը բոլոր առումներով տրվող հակահարվածը  միակ ճանապարհն է Ադրբեջանին ցույց տալու իր տեղը, ցույց տալու, որ սա արդյունավետ ճանապարհը չէ», - նշել է պատգամավորը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 11.27 կմ/ժ
21 C°
 
20°  31° 
26.06.2018
20°  34° 
27.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: