ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ

Ռազմատեխնիկա արտադրող լեհական «Լուբավա» ընկերության հովանավորությամբ երեկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության նախաձեռնությամբ կայացել է համերգային երեկո` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, տեղեկացնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, մշակույթի աշխարհի ներկայացուցիչներ, Հայաստանում լեհական համայնքի անդամները, ինչպես նաև երաժշտասեր հասարակությունը: 

Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստուհի, ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանը և աշխարհահռչակ «Տրեբունիե Տուտկի» խումբը:

Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ-ի փետրվարի 26-ին: Հարկ է հիշատակել, որ սկզբնական շրջանում երկու երկրների միջև երկոսությունը  սահմանափակվել է  գիտաժողովներին, ֆորումներին և միջազգային կազմակերպություններում ստեղծված կապերով: 1998թ-ին  զգալի առաջընթաց է նկատվել երկու երկների միջև քաղաքական հարաբերություններում: Այդ նույն թվականին Հայաստանը բացել է իր դիվանագիտական հաստատությունը  Վարշավայում, իսկ 3 տարի անց` 2001թ-ին, Երևանում սկսել է գործել  Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: