ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

Բրյուսելում նախագահը որոշակի հստակեցումներ արեց Ղարաբաղյան հակամարտության շուրջ մեր դիրքորոշման մեջ. Կարեն Բեքարյան

panorama.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի շրջանակներում կայացած հանդիպումների և բանակցությունների ժամանակ Ղարաբաղյան հակամարտությանն անդրադառնալիս Հայաստանի դիրքորոշման մեջ նկատվում էր որոշակի հստակեցումներ և նույնիսկ կոշտացումներ:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրոպական ինտեգրացի» ՀԿ նախագահ պատգամավոր Կարեն Բեքարյանն ընդգծելով, որ Բրյուսելում ոչինչ առաջին անգամ չի ասվել, որ այդ հարցերը բարձրացվել են դիվանագիտական խողովակներով, սակայն Բրյուսելում դրանց բարձրաձայնումն ուղղակիորեն աշխատեցվեցին եվրոպական գործընկերների, նրանց միջոցով նաև հանրության համար պատկերն առավել ընկալելի դարձնելու համար: Կարեն Բեքարյանը այդ հստակեցումներից առանձնացրեց մի քանիսը.

«Ադրադարձ ապրիլյան պատերազմին բայց ոչ միայն որպես փաստ, այլ նաև անդրադարձ այն նախադրյալներին, որոնք ապրիլյան պատերազմը դարձրեցին հնարավոր, և որոնց միջազգային հանրությունն ուներ հնարավորություններ արձագանքելու ավելի կոշտ, ունենալու կանխարգելիչ դեր և նշանակություն, սակայն դա տեղի չունեցավ: Հիմա ևս մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ միջազգային հանրության չկոնսոլիդացվելը, միասնական արձագանք չտալը, կանխարգելիչ գործողություն չանելն այսօրվա սրացումների ներքո որևէ կերպ չի բացառում դրանց թևակոխումը նոր փուլի: Սա շատ հստակ ամրագրվեց իր պատճառահետևանքային բոլոր կապերով», - կարծում է պատգամավորը: 

Երկրորդ հարցը, որի  շուրջ նախագահը հստակեցրել է Հայաստանի դիրքորոշումն եվրոպական գործընկերների համար Ադրբեջանի կողմից մշտապես շահարկվող այն թեզերն են, որ Հայաստանը կամ հայկական կողմերը փորձում են որևէ կերպ կառչել ստատուս-քվոյից: «Նախագահի կողմից այս թեզի հետ կապված բավական լայնածավալ և բովանդակային պատասխան տրվեց ՝ կապելով երկու հիմնական էլեմենտի հետ: Առաջինը, երբ իրավիճակի սրացում կա և կան մարդկային կյանքերին սպառնացող վտանգներ, սահմանին՝ զոհեր, վիրավորներ, քաղաքակիրթ բանակցություններ վարելը և ակնկալել վստահության էլեմենտի աճ և քաղաքական կարգավորման գործընթաց՝ իհարկե որևէ կերպ տրամաբանակ չէ: Այստեղ շատ հստակ դրվեց, որ ապրիլյան պատերազմով և ներկա սրացումներով Ադրբեջանը հետ է մղում քաղաքական բանակցային գործընթաց կոչվածը՝ դրան գումարելով նաև պայմանավորվածություններից հրաժարվելու ձեռագիրը: Եվ երկրորդ, որը չափազանց կարևորում եմ, որ եթե Ադրբեջանը ցանկություն ունի ստատուս-քվոն փոխելու, դրա հնարավոր տարբերակը Լեռնային Ղարաբաղի անկախության, նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման էլեմենտն է: Այսինքն՝ Ադրբեջանի այն սին պատրանքներն, որ հնարավոր է սրացումների, անհանգստության, մարդկային կյանքների, հումանիտար աղետների միջոցով ինչ-ինչ դիվիդենտներ քաղել թե՛ հայկական կողմերից, թե՛ միջազգային հանրությունից չի աշխատում և Հայաստանը դրան չի գնալու:

Այս համատեքստում նաև հանդիպումների երկուսում հնչեցվեց, որ եթե պահը գա, Հայաստանի Հանրապետությունը, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, չի խորշելու օգտագործել իր ողջ զինանոցը, եզրափակեց Կարեն Բեքարյանն՝ ընդգծելով, որ սա կարևոր էր ոչ միայն դեպի եվրոպական գործընկերներ, եվրոպական հանրություն տրված ուղերձով, այլ ուղերձ էր նաև դեպի Ադրբեջան, դեպի համանախագահող երկրներ, միջնորդներ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 11.27 կմ/ժ
8 C°
 
  15° 
22.04.2018
  18° 
23.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։