ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջոցներ են ձեռնարկվել շփման գծում վտանգների կանխարգելման կամ չեզոքացման ուղղությամբ. Մովսես Հակոբյան

Առաջնագիծը պաշտպանող մեր զինծառայողները բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը, և դրանում մեր հասարակությունը հերթական անգամ համոզվել է՝ դիտելով վերջերս կանխված հակառակորդի հարձակման տեսագրությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Արցախպրեսը:

«Այս օրերի գործողությունները վերջին մի քանի տարիների զարգացումների շարունակությունն են, և հակառակորդը փորձում է իր խնդիրները լուծել այս ճանապարհով՝ ակնհայտ հասկանալով, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններով Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել չի կարող: Հրետանու կրակն ուղղված է առաջին հերթին մեզ լարված իրավիճակում պահելուն և մեր զինվորականներին վնաս պատճառելուն»,- ասել է Հակոբյանը:

Նա հավելել է, որ այն միջոցառումները, որոնք վերջին տարիներին իրականացրել է Պաշտպանության բանակը, հակառակորդին զրկել են մի շարք գործողություններից, որոնց միջոցով նրանք նախկինում հաջողություն էին գրանցում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է նաև, որ վերջին դիվերսիոն գործողությունների կանխումը իր ասվածի վառ ապացույցն է: «Հակառակորդը, իհարկե, վրդովված է և իր կորուստների փոխհատուցումը փորձում է այդ ձևով վերականգնել՝ դրանով իսկ փորձելով պատժել մեր զորքերին: Բոլոր դեպքերում իրավիճակը վերահսկելի է, և չկա մի այնպիսի վտանգ, որը հայկական զինված ուժերի և պաշտպանության բանակի համար այս պահի դրությամբ կանխորոշված չլինի ու համապատասխան միջոցառումներ կազմակերպված չլինեն՝ դրանց կանխարգելման կամ չեզոքացման ուղղությամբ»,- հավելել է Մ. Հակոբյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: