ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը և Ադրբեջանը հեռու են համաձայնությունից Ղարաբաղյան հիմնախնդրի առանցքային հարցերում. Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հեռու են համաձայնությունից Ղարաբաղյան հիմնախնդրի առանցքային հարցերում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք հուսով ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվող հակամարտություն է: Այդ մասին են վկայում բազմամյա շփումները, որոնց արդյունքում հաջողվել է կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ընկալում մշակել: Դրանք և անվտանգության հարցերն են, առաջին հերթին, հումանիտար հարցերն են, այն շրջանները վերադարձնելու հարցերն են, որոնք հարում են Լեռնային Ղարաբաղին և այժմ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից: Դա նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, անկասկած, այնտեղ ապրող մարդկանց կարծիքը հաշվի առնելով: Դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումն է»,-ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ շատ հարցերի մասով առկա է համաձայնություն: «Սակայն, 2-3 կոնկրետ թեմա, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են: Եվ, չեմ թաքցնի, մենք դեռ հեռու ենք մի իրավիճակից, երբ կողմերը միասնական մոտեցում կմշակեն այդ խնդիրների վերաբերյալ»,-ասել է նախարարը:

Ըստ Լավրովի, ղարաբաղյան հակամարտության 2-3 առանցքային հարց, որոնց մասին խոսք է գնացել Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ, դեռ լրացուցիչ ջանքեր են պահանջում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: