ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Աղբյուրի հաղոդմամբ՝ Վեհափառ Հայրապետը իր գոհունակությունն է հայտնել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցված՝ Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա բնակավայրի ևս 15 բնակարանները հանձնվել են իրենց տերերին: Վեհափառ Հայրապետը, հատկապես, իր ուրախությունն է հայտնել, որ հիշեալ բնակարանները տրամադրվել են Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքների զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին:

Նախագահի հետ հեռախոսազրույցում Վեհափառը նշել է նաև, որ հանձնարարել է Սուրբ Աթոռի թեմերին շարունակել Նոր Կիլիկիա գյուղի զարգացման ու բարգավաճման ծրագիրը՝ ֆինանսավորելով նոր բնակարանների եւ համայնքային անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը։

Նախագահ Բակո Սահակյանն իր հերթին Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Արցախի ներքին իրավիճակի, սահմանների իրադրության եւ հանրապետության ընդհանուր մարտահրավերների մասին։

Վերջում Արամ Ա կաթողիկոսն իր ողջույններն է փոխանցել Արցախի ժողովրդին և վստահեցրել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նույն ոգով ու հանձնառությամբ շարունակելու է իր ամբողջական աջակցությունն ու մասնակցությունը բերել Արցախի անկախությանն ու հզորացմանը նպաստող բոլոր աշխատանքներին ու ծրագրերին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: