ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիա-Թուրքիա կինոփառատոնի Պատվո մրցանակը հանձնվել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին

Ermenihaber

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում 4-12-ը տեղի ունեցող  Գերմանիա-Թուրքիա 22-րդ կինոփառատոնի «Պատվո մրցանակը» թուրքական կողմից հանձնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Գերմանական կողմից մրցանակը ստացել է հայտնի գերմանացի ռեժիսոր Յուրգեն Յուգեսը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Karar.com» լրատվական կայքին Գյուլերին պարգևը հանձնել է Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին:

Պարգևը ստանալու համար բեմ բարձրացած Գյուլերը լուսանկարչական արվեստի մասին ասել է, որ լուսանկարվելը միայն լուսանկարելու գործողությունը չէ: Ըստ նրա` լուսանկարը պետք է իրադարձություն նկարագրի և իր ասելիքն ունենա:

Գյուլերի խոսքից հետո ցուցադրվել է աշխարհահռչակ լուսանկարչի կյանքն ու գործունեությունը նկարագրող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը: Մեծ էկրանին արտացոլվել են նաև Արա Գյուլերի վերաբերյալ նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկի ու Յաշար Քեմալի գրած տողերը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: