ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսլամացված հայերի համար կազմակերպված մայրենի լեզվի դասընթացները դրական արդյունք են գրանցել. տեսանյութ

Sixt

Ծնունդով Բեյրութից Օքսֆորդի շրջանավարտ Հրակ Փափազյանի կողմից Ստամբուլում նախաձեռնված իսլամացված հայերի համար մայրենի լեզվի դասընթացներն արդեն մի քանի ամիս է, ինչ հաջողությամբ շարունակվում են:

Ամիսներ առաջ Հրակին հաջողվեց կազմավորել իսլամացված հայերից բաղկացած մեկ այլ՝ առանձին խումբ, որտեղ կան նաև Մուշում, Սասունում, Ադափազարըում, Բինգյոլում մեծացած հայեր, որոնք տարիներ շարունակ հեռու են գտնվել Ստամբուլի հայկական համայնքից, եկեղեցուց և դպրոցներից կամ ինչ-ինչ պատճառներով ավելի ուշ են տեղեկացել իրենց ծագման մասին:

Tert.am-ը հետևել է իրադարձությունների ընթացքին, և հրապարակել է դասընթացի վերջին պարապմունքներից մեկից վերցված տեսանյութ, որում դասընթացի մասնակիցներն արդեն մայրենի լեզվով են ողջունում ու պատմում իրենց մասին:

 

Նշենք, որ ըստ Լոզանի պայմանագրի երրորդ բաժնի 37-45 կետերի`կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզները, լազերը և առհասարակ ոչ թուրք բոլոր մահմեդականները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: