ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնեց Թուրքիա

Armnoc.am

Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս գիշեր մեկնեց Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի, հայտնում է Հայաստանի ԱՕԿ մամուլի ծառայությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկի առջեւ սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով:

Թուրքիա մեկնել են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան եւ Վարուժան Կոջոյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ եւ Շամիր Աթյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: