ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի օրոք Մեքսիկայից ԱՄՆ անցնող ապօրինի ներգաղթյալների քանակը նվազել է 40%-ով

HNGN.com

Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ամսում Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների քանակը, ովքեր հատում են ԱՄՆ հետ ցամաքային սահմանը, նվազել է 40%-ով: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ Սահմանապահ մաքսային ծառայությունը:

Ըստ ծառայության՝ փետրվարին հարավ-արևելյան սահմանին ձերբակալվել է 18.762 մարդ, մինչդեռ հունվարին՝ 31.578 մարդ: Ընդ որում, սովորաբար, փետրվարին ապօրինի ներգաղթյալների թիվն աճում էր 20%-ով:

Ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին հայտարարել է, որ փետրվարին ձերբակալությունների թիվն ամենացածրն է եղել վերջին 5 տարում: Նա հավելել է, որ ներգաղթի նվազումը բխում է նաև միգրանտների անվտանգության շահերից, քանի որ նրանք կարող են հարձակումների և շահագործման ենթարկվել ապօրինի ուղեկցողների կողմից: Թրամփի ընտրվելուց հետո սահմանն ապօրինի հատումը կազմակերպելու անօրինական ծառայությունները թանկացել են գրեթե 2.5 անգամ՝ մինչև 8000 դոլար մեկ մարդու հաշվով, ասել է Քելլին:

Ջոն Քելլին հավելել է, որ նախարարությունն ուշադիր հետևելու է միտումների դինամիկային:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: