ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-Սիրիա. փոխադարձ երախտագիտության վրա հիմնված 25-ամյա բարեկամություն

SANA

2017 թվականը խորհրդանշական տարի է Հայաստանի և արտաքին աշխարհի միջև դիվանագիտական կապերի հաստատման տեսանկյունից: Հայաստանը նշում է աշխարհի բազմաթիվ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ երկրների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Սիրիան, որի հետ երկկողմ հարաբերությունները խարսխված են ամուր պատմամշակութային հիմքերի վրա և բազում հարթություններ ունեն:

Հայ-սիրիական հարաբերությունների հիմքում ընկած կարևոր բաղադրիչներից է փոխադարձ երախտագիտության զգացումը, որը սիրիական հակամարտության տարիներին նոր երանգ է ստացել: Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը գոհունակությամբ են արձանագրում Հայաստանի հավասարակշռված մոտեցումը սիրիական հակամարտության հարցում:

Մարտի 6-ին Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարները ուղերձներ փոխանակեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը և Ուալիդ ալ-Մուալլիմը հերթական անգամ ընդգծեցին փոխադարձ երախտագիտության այն խորը զգացումը, որն առկա է հայ և սիրիացի ժողովուրդների հարաբերություններում: «Հայ ժողովուրդը չի մոռանա այն մեծ մարդասիրական հոգածությունը, որը Սիրիայի ժողովուրդը դրսևորել է՝ ապաստան տալով Ցեղասպանությունից փրկված իր զավակներին», - ընդգծել է Է.Նալբանդյանը: Իր հերթին, Սիրիայի արտգործնախարարը նշում է, որ «Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարությամբ, կառավարությամբ և ժողովրդով, ամենայն գնահատանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստավոր դիրքորոշումները՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ»:

Հատկանշական է, որ Սիրիայում լիովին ընկալում և բարձր են գնահատում սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Սա բազմիցս ընդգծվել է հայ-սիրիական ամենատարբեր առնչություններում, այդ թվում նաև 2015 թվականին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Նալբանդյանի հանդիպման ժամանակ: Կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա՝ Բաշար Ասադը միաժամանակ բարձր է գնահատել սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշիռ դիրքորոշումը:

Պետք է փաստել, որ Հայաստանը կարևոր դերակատարում ունի նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերն աշխարհին ներկայացնելու հարցում: Սիրիական իշխանությունների և ժողովրդի հետ մշտական կապն, այդ թվում նաև դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով պահելուց և   հնարավորության սահմաններում մարդասիրական օժանդակություն տրամադրելուց բացի, Հայաստանը փորձում է նաև իր ներդրումն ունենալ անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելու  հարցում: Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իր ուղերձում Նալբանդյանն ընդգծում է, որ «Հայաստանը սիրիական ճգնաժամի ամենասկզբից միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է Սիրիայում խաղաղության և անվտանգության հաստատման կարևորությունը, դատապարտում է ահաբեկչությունը»:

Հատկանշական է նաև, որ առկա է երկկողմ լավատեսություն համագործակցության հետագա խորացման հարցում: Սիրիայի արտգործնախարարի կարծիքով ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակից հետո Սիրիայի վերականգնումը կարող է բացառիկ առիթ հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: