ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող Զաբել Եսայանի անունով

President.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի առիթով՝ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող Զաբել Եսայանի անունով: Այս մասին ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից՝ Փարիզի քաղաքապետարանում, հյուրընկալելով ՀՀ նախագահին, իր խոսքում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Մենք որոշել ենք Փարիզի փողոցներից մեկը վերանվանել Զաբել Եսայանի անունով, ով գտնվել է հայ ժողովրդի կրած տառապանքների կիզակետում և խորհրդանշում է այդ բոլոր տառապանքները: 

Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի կրած բոլոր տառապանքների, ըմբոստությունների, պայքարների հիշողությունը, բայց միևնույն ժամանակ մենք բացում ենք հնարավոր ճանապարհները, որպեսզի դրանք, ինչպես նաև Երևանում, արտահայտեն հույսը, հայտնագործությունները և նախաձեռնությունները», - ասել է Փարիզի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ Փարիզը և Երևանը, Ֆրանսիան և Հայաստանն իրար տալու նույնքան բաներ ունեն, որքան և իրարից ընդունելու, և հենց այդ փոխադարձությունն է, որ բնորոշ է մեծ բարեկամությանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: