ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանը Հայաստանին կօգնի ԵՄ երկրների հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալ

Հունաստանը կօգնի Հայաստանին ԵՄ երկրների հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալ: Այդ մասին մարտի 10-ին Երևանում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, Հունաստանը ԵՄ վաղեմի գործընկերներից է և պատրաստ է ջանքեր գործադրել ԵՄ հետ Հայաստանի գործակցության ընդլայնման համար:

«Մենք բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք օգնելու համար Հայաստանին ԵՄ հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալու հարցում: Հայաստանը պատմականորեն Եվրոպայի մաս է հանդիսանում և այդպիսին պետք է մնա նաև ապագայում: Պատմականորեն արդարացի կլինի, եթե ՀՀ քաղաքացիները նաև Եվրամիության քաղաքացիներ դառնան»,-ասել է Կոցիասը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի մասով կողմերը ավարտել են բանակցությունները։ Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ առանձնազրույցից հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: