ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննադատել է Թուրքիայի հետ ռազմական պայմանագիր կնքելու որոշումը

SMIC Comparative Government

Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «Westminster» սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ երկրում տիրող իրավիճակի մասին  90 րոպե տևողությամբ նիստ է անցկացվել:

Քննարկմանը մասնակցող մոտ 20  պատգամավորներ կառավարությանը կոչ է արել կոշտացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Birgun» թերթի կայքին պատգամավորները որպես պատճառ նշել են այն հանգամանքը, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո աճել են մարդու իրավունքների խախտման դեպքերը:

Պատգամավորները քննադատել են նաև Թուրքիայի հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարած քաղաքականությունը, պնդելով, որ  վերջինս Անկարա կատարած այցի ժամանակ չէր խոսել այնտեղ  տեղի ունեցող խախտումների մասին, փոխարենը մեծ տեղ էր հատկացվել ռազմական և առևտրատնտեսական ոլորտներին առնչվող պայմանագրերին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թերեզա Մեյի այցի ընթացքում երկու երկրների միջև ռազմական ինքնաթիռի նախագծման համար ավելի քան 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ պայմանագիր էր ստորագրվել :

Նշյալ  պայմանագրի հարցում իր մտահոգությունն էր արտահայտել նաև պատգամավոր Էն Քլվիդը:  Նա նշել է, որ Թուրքիայի կողմից գնված զենքերն ի վերջո օգտագործվելու են սեփական ժողովրդի դեմ:

Իսկ պատագամավոր Ռայանն էլ ավելացրել է, որ եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետագայում ավելի կոշտ դիրքորոշում չցուցաբերի այս երկրի հարցում, ապա կարող է զղջալ դրա համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: