ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը զարգացնում է իր արտաքին քաղաքականությունը գլոբալ խաղացողների շահերի համադրման տիրույթում․ Վ․Սարգսյան

Հայաստանը փորձում է զարգացնել իր արտաքին հարաբերությունները ոչ թե գլոբալ խաղացողների շահերի բախման, այլ դրանց հատման տիրույթում։ Դա հնարավորություն է տալիս չբաժանել աշխարհը սևուսպիտակ գույների։  Այդ մասին այսօր Երևանում «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի արտագնա նիստի ժամանակ ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Այսօր Երևանում մեկնարկել է «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի արտագնա նիստը՝ «Փոփոխությունների ժամակաշրջան․ աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» խորագրով։ Նիստին մասնակցում են ՌԴ-ից և Հայաստանից բազմաթիվ փորձագետներ։

«Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ արժե խոսել այն մասին, թե ինչպես ապրել գլոբալ անկանխատեսելիության շրջանում։ Անհրաժեշտ է մշտական քննարկում, երկխոսություն՝ դա հասկանալու համար։ Այս միջոցառումը կարող է նպաստել գիտակցության ձևավորմանը, թե ինչ է մեզ սպասում»,- իր ողջույնի խոսքում ասել է «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի աջակցության և զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։

Ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարը նշել է, որ այժմ գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում թե՛ ներպետական, թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ մակարդակներում։ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ առանց խոր համագործակցության, բարդ խնդիրների համատեղ լուծման, մենք, որպես տարածաշրջանային, գլոբալ հանրույթ, բախվելու ենք ահաբեկչության, անվտանգության հարցերում մի շարք սպառնալիքներ»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին՝ նա նշել է, որ «ՀՀ հարաբերությունների զարգացումը ԵՄ հետ ամբողջողվին տեղավորվում է ԵԱՏՄ հետ մեր հարաբերությունների պարադիգմում։ Մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին որևէ կերպ չի խոչընդոտում ԵՄ հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների զարգացմանը»։ Ինտեգրացիայի հիմքում, ըստ Վ․Սարգսյանի, պետք է դրվի արժեքային համակարգերի համադրումը, ընդհանուր շահերի հետապնդումը։ «Ցանկացած ինտեգրացիայի արդյունավետությունը արժեքային համակարգի մեջ է։ Եթե մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչ է մեզ պետք, դա աշխատանքի  լայն հնարավորություններ է ստեղծում։ Իսկ եթե փորձում ենք խաղալ հակասությունների վրա, կամ մասնավոր օգուտ քաղել, դա հակասում է ինտեգրացիայի գաղափարին»,- նշել է նա։

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀ ռազմաքաղաքական համագործակցությանը թե՛ ՀԱՊԿ գործընկերների, թե՛ ՆԱՏՕ-ի հետ։

Նա նշել է, որ մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը ՌԴ հետ ռազմաքաղաքական համագործակցությունն է՝ այդ թվում ՀԱՊԿ ներքո։ Հատկապես կարևորելով խաղաղապահ առաքելությունների զարգացումը ՀԱՊԿ ներքո՝ նա նշել է, որ դեռևս արդյունավետ կերպով չէ իրականացվում արտաքին քաղաքական վեկտորների համադրումը ՀԱՊԿ երկրների միջև։ «Երրորդ, միջազգային հարթակներում նկատում ենք միմյանց շահերը հաշվի չառնելու միտում, ինչը հակված ենք համարել կառույցի «մանկական հիվանդություն», որը ժամանակի ընթացքում կհարթվի»,- ասել է նա։  Միաժամանակ, նախարարը կարևորել է նաև ՆԱՏՕ հետ Հայատսանի սերտ համագործակցությունը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: