ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաչե Գաբրիելյան. առաջիկա 2-3 տարիներին առևտաշրջանառության ծավալներն ավելի կմեծանան

«Հայաստանում 2015, 2016 թվականները հեշտ չէին տնտեսության համար: Այդ տարիները համընկան Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքի հետ, ինչը հասարակության մեջ բուռն քննարկումների առիթ հանդիսացավ»,- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի` Երևանում անցկացվող արտագնա իր ելույթում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Այս մասին հայտնում է Panorama.mam-ը: 

Նրա խոսքով, քննարկումների ընթացքում տնտեսական այդ  վիճակը կապում էին Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքով կամ նախորդ տարիների ազդեցությամբ: Վ. Գաբրիելյանը նշեց, որ եթե Հայաստանը չանդակագրվեր ԵԱՏՄ-ին,  տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ: Նա ասաց, որ առաջընթաց է գրանցվել, ավելի հեշտ է բիզնեսին առևտուր անել ՌԴ-ի, նաև Բելառուսի, Ղազախստանի հետ:

Վ. Գաբրիելյանի խոսքով, առաջիկա 2-3 տարիներին առևտաշրջանառության ծավալներն ավելի կմեծանան:

«Եվրասիական միությունը, որպես տնտեսական նախագիծ, մեծ պոտենցիալ ունի: Զուտ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից արդեն տվել է արդյունք»,- ասաց նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: