ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բևեռներ ստեղծելով մենք ստեղծել ենք անբևեռ աշխարհ». Նիկոլայ Զլոբին

Երևանում այսօր ընթանում էր «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի արտագնա նիստը «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության փուլում» խորագրով։

Առաջին նիստը վարեց «Վալդայ» քննարկումների ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։ Մուտքի խոսքում Լուկյանովն անդրադարձավ գլոբալ անորոշությանն առնչվող որոշ խնդիրների.  «Զարգացման նոր գործոնները դառնում են նաև անկայունության գործոնները։ Ականատեսն ենք գլոբալ գործընթացի»։

Լուկյանովը, միջազգային անկայունության ամենամեծ գործոնի դերում տեսնում է  ԱՄՆ-ին։

Առաջին քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Վիտալի Նաումկինը ՝ Ալեևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարը։

Նաումկինը Մերձավոր Արեևելքում տեղի ունեցող գործընթացները կարևորեց Հայաստանի համար և առհասարակ բոլորի, քանի որ «այս տարածաշրջանում զուգահեռվել են գլոբալ հետաքրությունների անկյունները»։

«Այն ինչ կատարվում է այսօր, երևույթ է, որ գնացել է աշխարհով «քայլելու». այն բնորոշ է ԱՄՆ-ին, բնորոշ է Եվրոպային, իսկ Սիրիայում կատարվելիքը պատմական է։ Վերջին տարիների Իրանի ու Իրաքի բախումները, մարդկային կորուստները, որոնք շարունակվում են մինչ այժմ…եթե խոսենք ռազմական կոնֆլիկտների մասին, շատ ասելիք չկա, եթե խոսենք չհաջողված պետությունների մասին, դրանք շատ են՝ Լիբիա, Եմեն, որում ընթացող պատերազմի մասին, ցավոք միջազգային հանրությունը մոռանում է, այն դեպքում, երբ հումանիտար դրությունն ավելի վատ է, քան Սիրիայում։

ԱՄՆ այս տարածաշրջանում վեց տրիլիոն դոլար է ծախսել, պատկերացնում եք՝ ինչ այլ ծրագրերի մեջ կարող էին ներդրվել այդ գումարները»- նշեց Նաումկինը։

Նաումկինը ևս անկանխատեսելիության մեծ մասը կապեց ԱՄՆ հետ՝ բացատրելով դա նրանով, որ հայտնի չէ՝ ինչ է պատրաստվում Թրամփն անել։

Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ներկայիս իրավիճակի շուրջ արվող գնահատականները չափազանցված բացասական են։ Ըստ նրա, այսօրվա գլոբալ փոփոխությունների մեջ կան նաև դրական երևույթներ։ Ըստ նրա, նոր ստեղծվելիք աշխարհակարգում կլինեն չորս դերակատարներ, որոնցից երեքը՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, կանխատեսելի են։ Չորրորդ դերակատարի դեպքում փոքր պետություններն են. «Այս իրվաիճակը որոշ չափով նման կլինի Սառը պատերազմի ժամանակաշրջանում չմիացած պետությունների շարժմանը, սակայն հիմված կլինեն արժենքերի վրա։ Արժեքները, որոնք այս փոփոխությունների շրջանում ստանում են ավելի մեծ նշանակություն, ավանդական արժեքներն են։ Փոփոխվող աշխարհում ամեն մի նորմալ մարդ ձգտում է ունենալ հստակ հիմնավորումներ, որոնք ավանդական արժեքներն են, որոնք մարդկությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում։ Մենք գնում ենք դեպի միջազգային հարաբերությունների անհատականացում։ Եվ այս առումով ազգի արժեքները միշտ էլ առանձնահատուկ նշանակություն են ունեցել»։

Սաֆրաստյանն այս փոփոխությունների համատեքստում կարևորում է ավանդական արժեհամակարգերի գործակցությունը և ըստ այդմ, ըստ նրա, Հայաստանը ևս իր արտաքին քաղաքականությունը պետք է մշակի՝ հիմված ավանդական խնդիրների վրա։

Վաշինգտոնի գլոբալ հետաքրքրությունների կենտրոնի նախագահ և հիմնադիր Նիկոլայ Զլոբինը Սառը պատերազմի ժամանակաշրջանը գնահատեց, որպես կայուն, այսօրվա իրավիճակի հետ համեմատած, սակայն նշելով, որ այդ ընթացքում մարդկությունն ուզում էր շուտափույթ վերջ տալ դրան։ Ներկայիս անկայունության գործոններից համարում է ԽՍՀՄ փլուզումը, որն ըստ նրա դեռ շարունակվող գործընթաց է։

«Աշխարհում ամեն ինչ փոխվել է, սակայն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ֆունդամենտալ առումով չի փոխվել։ Սխալ է անկայունության ամեն ինչ բարդել ԱՄՆ վրա։ ՌԴ տարածաշրջանային գերտերություն անվանելը ոչ թե կոմպլիմենտ է, այլ իրականություն։ ԱՄՆ էլ է տարածաշրջանի գերտերություն, ինչը մեծ խնդիր է։ Բևեռներ ստեղծելով մենք ստեղծել ենք անբևեռ աշխարհ։  Հնարավոր է, մեծ գերտերություններն իրապես սառը պատերազմի հետևանքներն են։ Ես վստահ չեմ, որ նրանք ի վիճակի են գերտերություն մնալ այսուհետ։ Ինչ պետք է անեն՝ նորից աշխարհը բելեր մի քանի ճամբարի, ինչ անեն նրանք, որ մնան գերտերություն։

Որքան ԱՄՆ փորձում է էգոստիական դիրքեր ընդունել, այնքան ավելի շատ են նրան մեղադրում անկայունության մեջ։

Մենք այսօր իմպոտենտ ենք՝ բացատրելու, թե ինչ է կատարվում աշխարհում։ Մենք մեր կողմից ատած Սառը պատերազմի հետ համեմատած աշխարհն անվանում ենք անկայուն։ Այսօր անկայունության երկրորդ գործոնը կապված է նրանով, որ փոխվում են դերակատարների գործառույթները, երբ պետությունը կորցնում է օրինակ տնտեսության նկատմամբ վերահսկողությունը։ Մենք մոռացել ենք՝ ինչ է ազգային լրատվամիջոցները, դրանք դարձել են գլոբալ։ Բոլոր երկրների քաղաքացիներն ունեն տարբեր անձնագրեր։ Փախստականները, մարդկանց տեղափոխվող այս հոսքը, անկայունության պատճառ են։ Հասարակությունները չեն պատերազմում, պատերազմում են պետությունները»- նշեց Զլոբինը։

«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի ծրագրային տնօրեն Իվան Տիմոֆեևվի մոտեցման համաձայն, ներկայումս պահպանողականությունը որոշ իմաստով սխալ ընկալումներ ունի։ Պահպանողականութունը ելնում է, ըստ նրա, այն թեզից, որ անկայունությունն անխուսափելի է և այս դեպքում պահպանողականությունը մեղմացնող գործոն է հանդիսանում։

Ըստ Տիմոֆեևի, բոլոր տասնայմակներում էլ անկայունություն առաջացնող գործոններ կան։ «Այսօր մենք Սառը պատերազմի ժամանակաշրջանը դիտարկում ենք կայունության տեսանկյունից, իսկ եթե մենք դիտարկենք այդ ժամանակաշրջանի մասին պատմող դասագրքերը՞»։

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն անդրադարձավ կայունության և զարգացման հարցերին առհասարակ՝ առանձնացնելով մի քանի խնդիրներ։

«Եթե շեշտադրումը դառնում է կայունությունն ու դա դառնում է ինքնանպատակ, ապա զարգացումը դառնում է բավականին բարդ»:  Ըստ Բեքարյանի, կայունությունից դեպի  զարգացում պատմության մեջ մշտապես եղել է բարդ։ Զարգացման խնդրի ներքո կայունությունը պետք է դիտարկել ոչ թե որպես նպատակ, այլ՝ գործիք։

«Աշխարհը փոխվում է աննկարագրելի արագ, հետևաբար մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ փոփոխություններ պետք է անել մեզանում»։ Առաջի հերթին Բեքարյանը նշեց փոփոխություններն ընկալումներում, մասնավորապես նա առանձնացրեց ճամբարային մոտեցումների մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը։ Փոխարենը տարանջատելու այս կամ այն ճամբաների, Բեքարյանն առաջարկեց դիտարկել կամուրջների դերակատարությունն այս կամ այն կողմի։

Կարեն Բեքարյանն ընդգծեց, որ Հայաստանի պարագայում «կամ, կամ» քաղաքականությունն անհնար է՝ ելնելով աշարհագրական դիրքից։  «Երբ մենք նշում ենք, որ գնում ենք «և՛,և՛»-ի ուղղությամբ, կա խնդիրը դա ընկալելու և կա հասկանալու, որ հեչ պարտադիր չեն, որ այդ երկու «և»-երը նույն կշիռն ունեն և ունենան հայելային արտացոլում։ Իհարկե՝ ոչ։ Սակայն դրանք մեզ համար ունեն կենսական նշանակություն»։ Բեքարյանը նշեց, թե անհասկանալի է՝ ինչու գործընկերները չունեն այդ «և՛, և՛» քաղաքականությունից օգտակարության տարրերի ընկալում։

Կարեն Բեքարյանը նշեց նաև, որ ընկալումներից զատ կա գործիքները փոփոխելու անհրաժեշտություն։ Որպես այդպիսիք, նա նշեց քաղաքացիական հասարակությունը լայն կտրվածքով։

«Մենք գլոբալ մարտահրավերներն ավելի հեշտ կհաղթահարենք, եթե մենք աշխատենք դրանց կանխարգելման, ոչ թե լուծումների վրա»,- հավելեց Կարեն Բեքարյանը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ամփոփեց առաջին նիստը։ Բանախոսը նշեց, որ երբեմնի իրավիճակը, երբ Կովկասի խնդիրները հիմնականում բխում էին տարածաշրջանի ներսից, այսօր ամբողջովին փոխվել է։  Տարածաշրջանային ռիսկերն այսօր բխում են դրսից։ «Ընդմանեը տասը տարի է անցել այդ ժամանակներից, գլոբալ փոփոխությունների համատեքստում չնչին ժամանակաշրջան, մինչդեռ փոխվել է ամեն ինչ: Մեզանից Սիրիա չորս հարյուր կմ-ից քիչ ավել հեռավորություն է, Հյուսիսային Իրաքի հետ մեր հեռավորությունն ավելի քիչ է: Մեզանից Թուրքիայի այն հատված, որտեղ այս պահին փաստացի պատերազմ է ընթանում, 15 կմ է: Սրանք սպառնալիքներն են, որոնք Հարավային Կովկասի համար սպառնալիքներ են դրսից, մինչդեռ Հարավային Կովկասը սա դեռ ամբողջովին չի գիտակցում»,- մասնավորապես նշեց Իսկանդարյանը:

 

 

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: