ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քյոլնում Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի

Ermenihaber

Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձան կկառուցվի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet»  լրատվական կայքը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի մասին  որոշումը կայացվեց հենց հիմա, երբ թուրք-գերմանական հարաբերությունները հատկապես լարված են:

Քյոլնի քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի որոշմամբ՝ հուշարձանը կկանգնեցվի «Lehmbacher Weg» գերեզմանատանը: 
Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի առաջարկն արվել է դեռևս 2015 թվականին՝ Քյոլնի շուրջ 5.000 հոգանոց հայ քրիստոնյա համայնքի կողմից: Համապատասխան դիմումը նախ ներկայացվել է Քյոլնի բնապահպանության հանձնաժողովին, իսկ այնուհետև՝ բողոքարկման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից ստացված դրական պատասխանից հետո հարցը բերվել էր քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի օրակարգ, հայտնում է Ermenihaber-ը:

Քյոլնի թուրքական համայնքը դժգոհությամբ է ընդունել այս որոշումը: Համայնքի առաջատար ներկայացուցիչներից Լևենթ Թաշքըրանը նշել է, որ իրենք երկու տարի շարունակ պայքարել են, որպեսզի Հայոց ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ որոշումը չհաստատվի: Թաշքըրանը կրկին խոսել է «ընդհանուր վշտի» մասին Թուրքիայի պաշտոնական թեզի դիրքերից՝ Քյոլնի քաղաքապետարանի որոշումը վիրավորական համարելով տեղի թուրք համայնքի համար: 

Հայտնի է, սակայն, որ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի մասին որոշումը վերջնական է և որևէ այլ կառույցի կողմից հաստատման կարիք չունի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիան և Նիդերլանդները խոչընդոտել էին մի շարք թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ այս երկրներում քարոզարշավ իրականացնելու փորձերը: Գերմանիան նաև սահմանադրական դատարանի մակարդակով արգելել է իր երկրում թուրք քաղաքական գործիչների նմանատիպ ցանկացած գործունեություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: