ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական իշխանությունները միջամտել են Պոլսի հայոց պատրիարքի ընտրության գործընթացին

Ermenihaber

Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական:

Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի: Տեղապահի ընտրությունը առաջին քայլն է դեպի պատրիարքի ընտրություն:

Ինչպես հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը, ընտրություների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, որով իշխանությունն ակնհայտորեն միջամտում է ընտրական գործընթացին: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ, փոխանցում է Ermenihaber-ը:

Նահանգապետարանի միջամտությանն անդրադարձել է ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոսը: Նա հայտնել է, որ մի խումբ, որի կազմում կլինեն նաև Արամ և Սահակ սրբազանները այցելելու է նահանգապետարան: «Այդ այցին ես չեմ մասնակցելու: Հանդիպման ժամանակ կներկայացվի տեղապահի ընտրության իմաստը: Այդ ամենից հետո հայտարարություն կարվի: Դա կտևի մի քանի օր: Այդ ընթացքում ես այստեղ կլինեմ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: