ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ վարչապետը շնորհավորել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Լավագույն կին գործարար» 6-րդ մրցանակաբաշխությանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ ու «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կազմակերպմամբ:

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրերով է խրախուսել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման, ինչպես նաև ակտիվ գործունեության համար «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության արդյունքներով Երևանից և ՀՀ մարզերից հաղթող ճանաչված կին գործարարներին: Մրցանակների արժանացած բիզնես կանայք լավագույնն են ճանաչվել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» և «Լավագույն կին գործարար արտահանող» անվանակարգերում: 

«Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով և այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք ձեր շրջապատում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը և այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ և հասկանալի: Սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լինեք հաջողակ,էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը էլ ավելի զարգանա», - շնորհավորանքի խոսքում ասել է կառավարության ղեկավարը: 
«ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել Արցախի կին գործարարներին: «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնվել նաև միջազգային կազմակերպությունների՝ USAID, GIZ, UNIDO, UNFPA, UNHCR, EBRD ASB, EBRD BSO, AWAY, AUA, CARITAS կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: